Երասխի հատվածում մահացու վիրավորում ստացած Սամվել Ալավերդյանը երկու անչափահաս երեխաների հայր էր

Like on FB:

Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում այսօր՝ հուլիսի 14-ի առավոտյան, ադրբեջանական զինված ուժերի սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Ալավերդյանը երկու անչափահաս երեխաների հայր էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց նրա ընկերը՝ Ռազմիկ Արշակյանը։

«Սամվելի ծնողները հաշմանդամ են։ Ընտանիքում աշխատում է նաև Սամվելի կինը, սակայն ապրում են սոցիալապես վատ պայմաններում»,-ասաց Ռազմիկ Արշակյանը։

38-ամյա Սամվել Ալավերդյանը երկու տարի էր, ինչ ծառայության էր անցել Պաշտպանության բանակում որպես պայմանագրային զինծառայող։ Նա 44-օրյա պատերազմի մասնակից էր։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան միջադեպ էր գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել:

Հայկական կողմի հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում պայմանագրային զինծառայող Սամվել Ալավերդյանը մահացու վիրավորում է ստացել: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը:

Սամվել Ալավերդյանը կհուղարկավորվի հուլիսի 16-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Popular

Կենդանակերպի ո՞ր նշաններ են համապատասխանում Ձկներին
Կյանքի 30 դաս Մարկ Ցուկերբերգից
Ինչի համար են ձեռքի վրա կրում 7 հանգույցով կարմիր թելը
Ինչու են խիստ ծնողների երեխաներն ավելի հաջողակ մեծանում
Օրական 3 ճաշի գդալը ձեզ կազատի ճարպից և խոլեստերինից
Ոչ մի դեպքում ձեր ջինսերը մի լվացեք. միայն մի միջոց կա դրանք ճիշտ մաքրելու համար
Ինչ կկատարվի, եթե լեզվով դիպչեք քիմքին և խորը շունչ քաշեք. Փորձեք և համոզվեք
ԹԵՍՏ. Ո՞ւմ կօգնեիք այս իրավիճակում. պատասխանը շատ բան կբացահայտի ձեր անհատականության մասին
7 խորհուրդ ցածրահասակ աղջիկներին, թե ինչպես ավելի բարձրահասակ երևալ

Latest