Կենդանակերպի նշան, որին անվանում են «սատանայի փաստաբան»

Like on FB:

Կշեռքները խելացի են, աշխատասեր: Մարդիկ հաճախ են դիմում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների օգնությանը, երբ խնդիրներ ունեն: Նախքան խորհուրդ տալը Կշեռքները փորձում են հասկանալ խնդրի էությունը: Հնարավոր է՝ նրանք չեն կարող ամբողջությամբ լուծել խնդիրը, սակայն ուշադիր կլսեն ձեզ, ուշադրություն կհատկացնեն, հոգեբանական օգնություն կտրամադրեն:

Ոչինչ այնքան չի նյարդայնացնում Կշեռքներին, որքան շրջապատի բացասական ազդեցությունը: Նրանք սիրում են շրջապատված լինել կայունությամբ, դրական էներգիայով: Կոնֆլիկտի դեպքում նրանք նախ փորձում են կողքից հետևել դրան, սակայն նրանց հաճախ անվանում են «սատանայի փաստաբան», քանի որ նրանք չեն ընտրում այս կամ այն կողմը: Կշեռքները փորձում են հարթել կոնֆլիկտը՝ մնալով  չեզոք դիրքերում:

Կշեռքները հմայիչ են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են հասկանալ մարդկանց զգացմունքները, ուրախացնել նրանց, դրական էներգիա հաղորդել: Ձգտում են երկարաժամկետ հարաբերություններ կառուցել, բայց չեն սիրում բարդ պահվածք ունեցող մարդկանց: Կարծում են, որ պետք է սովորել կարդալ՝ ինչ կա մարդու ներսում, և ոչ թե՝ հիմնվել նրանց պահվածքի վրա:

Ու թեև կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են հասկանալ մարդկանց, նրանց համար դժվար է «ոչ» ասել, ինչի հետևանքով նրանք հաճախ են սթրեսային իրավիճակներում հայտնվում: Կշեռքները ցանկանում են գոհացնել բոլորին, սակայն շատ արագ հասկանում են, որ դա հնարավոր չէ:

Կշեռքները շատ զգացմունքային են: Նույնիսկ վիճելիս բարությունն օգնում է Կշեռքներին հարթել իրավիճակը: Նրանք չեն սիրում զայրանալ, բայց երբ գործը հասնում է դրան, ավելի լավ է մի կողմ քաշվել: Երբ ամեն բան հանդարտվում է, Կշեռքները զղջում են իրենց պահվածքի համար:

Ռոմանտիկ են, սիրում են ամբողջ սրտով: Կշեռքի սերն ամենամեծն է, որին կարող եք կյանքում արժանանալ: Նրանք ուշադիր կլինեն ձեր նկատմամբ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն հավատում սիրուն առաջին հայացքից: Նրանք զգույշ են, փնտրում են երկարատև հարաբերություններ: Դժվարությամբ են գտնում մարդու, ում առաջ կարող են բացել իրենց սիրտը:

Ոչ ոք չի կարող ավելի լավ դուրս գալ անհարմար իրավիճակից, քան Կշեռքը: Նրանք լավ դիվանագետներ են, ովքեր հեշտությամբ դուրս են գալիս նույնիսկ ամենաբարդ իրավիճակից: Սիրում են գտնվել մարդկանց շրջապատում, ստեղծագործող են: Լիդերի հատկություններ ունեն, առանց խնդրի բարձրանում են հաջողության աստիճաններով, միշտ ձգտում են նոր գիտելիքներ ձեռք բերել: Միայն թե հաշվի առեք, որ Կշեռքները սիրում են երբեմն միայնակ մնալ:

Ներքին և արտաքին գեղեցկություն… Կշեռքները գնահատում են գեղեցկությունն ամեն ինչում:

Popular

Տիբեթական հոգեբանական թեստ
Եթե դուք խելացի եք, ուրեմն պետք է 44-ից գոնե 41-ը ճիշտ պատասխանեք
«Եթե խոսում են քո հետևից, ուրեմն դու նրանցից առաջ ես». 15 իմաստուն մտքեր Կոնֆուցիոսից
«Երբեք պետք չէ շփվել ամուսնացած տղամարդկանց հետ…». Հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկու ամենադիպուկ ու սուր մտքերը սիրո և հարաբերությունների մասին
10 դաժան ճշմարտություն, որոնք կօգնեն ձեզ դառնալ ավելի ուժեղ
«Հրաժարվեք բողոքելու սովորությունից…». Կյանքի 10 պարզ կանոններ
3 ամենակարևոր «երբեք»-ները
Այլևս երբեք երեխայի վրա չեք գոռա
«Յուրաքանչյուրը գտնում է այն, ինչ կարողանում է փնտրել»,– իմաստուն առակ կյանքի ձգողականության մասին

Latest

Կենդանակերպի նշան, որին անվանում են «սատանայի փաստաբան»
5 բան, որ սովորեցնում է ձեզ իսկական սերը
13 նշան, որ Դուք անմոռանալի կին եք
Կենդանակերպի նշանների ներկայացուցիչների թաքնված ցանկությունները
4 սխալ, որ կանանց 90 տոկոսն անում է հարաբերություններում
22 բան, որ պետք է անել, երբ սիրում եք ինչ-որ մեկին
«Կարևոր չէ, թե ինչ ես դու տալիս, կարևոր է, թե ինչպես ես տալիս». Լեգենդար Բրյուս Լիի լավագույն 20 մտքերը
Հայաստանի ամենագեղեցիկ 6 եկեղեցիները, որոնք գոնե մեկ անգամ հարկավոր է այցելել
Մի վստահեք այն մարդուն, ով ունի այս հինգ որակները. նա ձեզ կդավաճանի