«Կարևոր չէ, թե ինչ ես դու տալիս, կարևոր է, թե ինչպես ես տալիս». Լեգենդար Բրյուս Լիի լավագույն 20 մտքերը

Like on FB:

Բրյուս Լին ծնվել է 1940թ. նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ի Սան-Ֆրանցիսկո քաղաքում:

Նա չինական ծագում ունեցող մարտարվեստների հանրահայտ վարպետ էր, դերասան, ռեժիսոր, փիլիսոփա և գրող:

Նա ողջ աշխարհում հայտնի դարձավ՝ որպես մի մարդ, ով վերականգնեց չինական ավանդական մարտարվեստների նկատմամբ հետաքրքրությունը:

Բրյուս Լին իր կյանքը նվիրեց կարգապահությանը, կատարելության ու ճշմարտության փնտրտուքներին:

iZigZag-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում նրա ուշագրավ մտքերի ընտրանին:

1. Գրողի ծոցը` հանգամանքները: Ես հնարավորություններ եմ ստեղծում:

2. Նպատակին հասնելը պարտադիր չէ: Երբեմն այն պարզապես առաջ շարժվելու ուղղություն է:

3. Լավ մարտիկը նա չէ, ով լարված է, այլ նա է, ով պատրաստ է: Նա չի մտածում ու չի երազում, նա պատրաստ է ամեն ինչի, ինչ կարող է պատահել:

4. Իմաստունն ունակ է հիմար հարցից ավելի շատ բան քաղել, քան հիմարը` իմաստուն պատասխանից:

5. Ինչի մասին մտածում ես, այն էլ դառնում ես:

6. Դատելու փոխարեն՝ ես սովորում եմ հասկանալ: Ես չեմ կարող կուրորեն հետևել ամբոխին ու ընդունել նրանց մոտեցումը:

7. Եթե սիրում ես կյանքը, ժամանակ մի կորցրու: Ժամանակն այն է, ինչից կյանքն է բաղկացած:

8. Մարտում միշտ հաղթում է հանկարծակիությունը: Անգիրը միշտ պարտվում է:

9. Սխալներդ միշտ էլ կարող ես ներել, եթե միայն դրանք ընդունելու քաջություն ունենաս:

10. Եթե ես ձեզ ասեմ, որ ես գերազանց տղա եմ, դուք կմտածեք, որ ես գլուխ եմ գովում: Եթե ասեմ, որ ոչինչ չարժեմ, դուք կիմանաք, որ ես խաբում եմ:

11. Եթե չես ուզում վաղը սայթաքել, ճշմարտությունն այսօր ասա:

12. Շարժվիր ջրի պես: Անշարժացիր՝ ինչպես հայելին: Պատասխանիր արձագանքի նման:

13. «Այստեղ» և «հիմա»-ից բացի՝ ոչինչ գոյություն չունի:

14. Փափկությունը չի կարելի կոտրել:

15. Պարտությունը պարտություն չէ, եթե միայն ձեր գիտակցության մեջ չընդունեք:

16. Կարևոր չէ, թե ինչ ես դու տալիս, կարևոր է, թե ինչպես ես տալիս:

17. Երջանիկը նա չէ, ով ամեն լավ բան ունի, այլ նա է, ով լավագույնն է քաղում նրանից, ինչ ունի:

18. Բոլոր մեծագույն ուսուցիչներին հավաքեք մի սենյակում, և նրանք ամեն ինչում միմանց հետ համաձայն կլինեն: Միասին հավաքեք նրանց աշակերտներին, և նրանք ամեն հարցի շուրջ կվիճեն միմյանց հետ:

19. Անմահության բանալին ամենից առաջ հիշելու արժանի կյանք ապրելն է:

20․ Որքան քիչ են ջանքերը, այնքան արագ և ուժեղ կլինեք դուք:

Popular

Տիբեթական հոգեբանական թեստ
Եթե դուք խելացի եք, ուրեմն պետք է 44-ից գոնե 41-ը ճիշտ պատասխանեք
«Եթե խոսում են քո հետևից, ուրեմն դու նրանցից առաջ ես». 15 իմաստուն մտքեր Կոնֆուցիոսից
«Երբեք պետք չէ շփվել ամուսնացած տղամարդկանց հետ…». Հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկու ամենադիպուկ ու սուր մտքերը սիրո և հարաբերությունների մասին
10 դաժան ճշմարտություն, որոնք կօգնեն ձեզ դառնալ ավելի ուժեղ
«Հրաժարվեք բողոքելու սովորությունից…». Կյանքի 10 պարզ կանոններ
3 ամենակարևոր «երբեք»-ները
Այլևս երբեք երեխայի վրա չեք գոռա
«Յուրաքանչյուրը գտնում է այն, ինչ կարողանում է փնտրել»,– իմաստուն առակ կյանքի ձգողականության մասին

Latest

Կենդանակերպի նշան, որին անվանում են «սատանայի փաստաբան»
5 բան, որ սովորեցնում է ձեզ իսկական սերը
13 նշան, որ Դուք անմոռանալի կին եք
Կենդանակերպի նշանների ներկայացուցիչների թաքնված ցանկությունները
4 սխալ, որ կանանց 90 տոկոսն անում է հարաբերություններում
22 բան, որ պետք է անել, երբ սիրում եք ինչ-որ մեկին
«Կարևոր չէ, թե ինչ ես դու տալիս, կարևոր է, թե ինչպես ես տալիս». Լեգենդար Բրյուս Լիի լավագույն 20 մտքերը
Հայաստանի ամենագեղեցիկ 6 եկեղեցիները, որոնք գոնե մեկ անգամ հարկավոր է այցելել
Մի վստահեք այն մարդուն, ով ունի այս հինգ որակները. նա ձեզ կդավաճանի