Հայաստանի ամենագեղեցիկ 6 եկեղեցիները, որոնք գոնե մեկ անգամ հարկավոր է այցելել

Like on FB:

Հայտնի է բոլորին, որ Հայաստանն առաջին պետությունն էր, որը քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն 301 թ.։

Դա ավելի քան 1700 տարի առաջ էր։ Հայատսանի հազարամյա վանքերը վեր են խոյանում գեղատեսիլ լանդշաֆտերի վրա, որտեղ դրանք պաշտպանված են հարձակումներից։

Հայատսնաը համարվում է «եկեղեցիների երկիր». այստեղ շուրջ 4000 վանքեր ու եկեղեցիներ կան։

Ահա Հայաստանի այն 6 ամենագեղեցիկ եկեղեցիները, որոնք կյանքում գոնե մեկ անգամ հարկավոր է տեսնել։

Խոր Վիրապ

Զարմանալի չէ, որ Խոր Վիրապը համարվում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների գերակշիռ մասի ամենասիրելի տեսարժան վայրը։ Վեհապանծ Արարատը, որը հենց եկեղեցու դիմացում է, հրաշալի տեսարան է ստեղծում։ Տեղի բնակիչները միշտ հավատացած են եղել, որ Արարատը պաշտպանել է վանքը նախկինում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերից։

Համարվում է, որ սուրբ Գրիգոր Լուսավորչին բանտում են պահել Հայաստանում քրիստոնեություն քարոզելու համար։ Դրա համար այստեղ 7-8 մ խորություն ունեցող փոս են փորել։ Չնայած այն բանին, որ Լուսավորիչը բանտում 13 տարի է անցկացրել, նա դեռ ողջ էր, երբ նրան գտան։ Հայ քրիստոնյաները հավատում են, որ այս բոլոր տարիների ընթացքում սուրբ հոգին գաղտնի կերպով Գրիգոր Լուսավորչին հաց ու կաթ է տվել։

Էջմիածնի հայ առաքելական եկեղեցի

Սա առաջին Մայր տաճարն է, որը կառուցվել է Հայաստանում։ Էջմիածինը համարվում է նաև հնագույն Մայր տաճար ողջ աշխարհում։ Լինելով հայության մեծամասնության հոգևոր կենտրոնը՝ Էջմիածինը Հայաստանի ոչ միայն կրոնական, այլև քաղաքական, տնտեսական և մշակության կարևոր կենտրոններից է եղել: Այս խոշոր ուխտատեղին Հայաստանի ամենաայցելվող վայրերից է: Տաճարը, շրջակայքի որոշ կարևոր վաղ միջնադարյան եկեղեցիների հետ միասին 2000 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Զվարթնոցի ավերակներ

Զվարթնոցը հայտնի է նաև որպես «ավերակների վանք»։ Այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում։ Զվարթնոցն առաջին եռահարկ շրջանաձև եկեղեցին էր, որը կառուցվել է դեռևս 6-րդ դարում։ Այն կանգուն է եղել 3 դար, այնուհետև ավիրվել է երկրաշարժի հետևանքով։ Եկեղեցու սյուներից ու զոհասեղաններից մի քանիսը հարաբերականորեն լավ պահպանվել են, և այսօր ևս հնարավոր է նկատել նրա ներքին շրջանաձև կառուցվածքը։ Ավելի ուշ հայերը սկսել են շրջանաձևի փոխարեն ուղղանկյուն հիմքով եկեղեցիներ կառուցել, որոնք առավել կանգուն են։

Գեղարդի վանք

Սա Հայաստանի ամենահետաքրքիր և յուրօրինակ վանքերից մեկն է, քանի որ կառուցվել է ոչ զարգացած գործիքներով ու տեխնոլոգիաներով։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։ Գեղարդի վանքում անգամ ամենաածր շշուկը հնարավոր է լսել պարզ ու գեղեցիկ եղանակով, քանի որ այսեղ բնական ակուստիկա է գործում։

Տաթևի վանք

Տաթևի վանքը միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։ Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։ Տաթևի վանքը հատկապես գեղեցիկ է ամռանը, իսկ ձմռանը դեպի վանք տանող ճանապարհը դառնում է սայթաքուն և վտանգավոր։ Այստեղ է գտնվում աշխարհում ամենաբարձր և ամենաերկար ճոպանուղին։

Օձունի տաճար

Օձունի տաճարը միշտ առանձնացել է իր քարե վարդագույն պատերով, իսկ մյուս եկեղեցիների մեծ մասը մուգ կամ մոխրագույն գույն է ունեցել։ Եկեղեցին նախկինում անվանվել է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Սուրբ Հովհաննես, Խաչգոնդ, Խաչգունդ. վերջինս կապված է եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ, որի հիշատակին 1291 թ. կանգնեցրել են արձանագրությամբ քանդակազարդ խաչքար։ Եկեղեցու մոտ գտնվում է վաղ քրիստոնեական շրջանի կոթող, որը Հայաստանում քրիստոնեության հաղթանակը նշանավորող հոյակապ հուշարձան է:

Popular

Տիբեթական հոգեբանական թեստ
Եթե դուք խելացի եք, ուրեմն պետք է 44-ից գոնե 41-ը ճիշտ պատասխանեք
«Եթե խոսում են քո հետևից, ուրեմն դու նրանցից առաջ ես». 15 իմաստուն մտքեր Կոնֆուցիոսից
«Երբեք պետք չէ շփվել ամուսնացած տղամարդկանց հետ…». Հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկու ամենադիպուկ ու սուր մտքերը սիրո և հարաբերությունների մասին
10 դաժան ճշմարտություն, որոնք կօգնեն ձեզ դառնալ ավելի ուժեղ
«Հրաժարվեք բողոքելու սովորությունից…». Կյանքի 10 պարզ կանոններ
3 ամենակարևոր «երբեք»-ները
Այլևս երբեք երեխայի վրա չեք գոռա
«Յուրաքանչյուրը գտնում է այն, ինչ կարողանում է փնտրել»,– իմաստուն առակ կյանքի ձգողականության մասին

Latest

Կենդանակերպի նշան, որին անվանում են «սատանայի փաստաբան»
5 բան, որ սովորեցնում է ձեզ իսկական սերը
13 նշան, որ Դուք անմոռանալի կին եք
Կենդանակերպի նշանների ներկայացուցիչների թաքնված ցանկությունները
4 սխալ, որ կանանց 90 տոկոսն անում է հարաբերություններում
22 բան, որ պետք է անել, երբ սիրում եք ինչ-որ մեկին
«Կարևոր չէ, թե ինչ ես դու տալիս, կարևոր է, թե ինչպես ես տալիս». Լեգենդար Բրյուս Լիի լավագույն 20 մտքերը
Հայաստանի ամենագեղեցիկ 6 եկեղեցիները, որոնք գոնե մեկ անգամ հարկավոր է այցելել
Մի վստահեք այն մարդուն, ով ունի այս հինգ որակները. նա ձեզ կդավաճանի