Ծննդյան տարեթվի վերջին նիշի գաղտնիքը

Like on FB:

0 և 1: Այս մարդիկ անկախ են, ինքնուրույն, կամային, ուժեղ բնավորություն ունեն: Ուշադիր են շրջապատի նկատմամբ, ձգտում են չնեղացնել ոչ ոքի:

Ցանկանում են կյանքում կարգավորել ամեն բան՝ գերադասելով հավասարակշռությունը: Այս մարդկանց բնորոշ է հուսալիությունը, վճռականությունն ու յուրօրինակությունը: Դժվարությունները նրանց միայն ուժեղացնում են, դրանց պատճառով նրանք չեն շեղվի ճանապարհից, չեն հրաժարվի մտադրություններից: Նրանց համար կարևոր է նաև ընդունված լինել շրջապատի կողմից:

Միևնույն ժամանակ, այս մարդիկ չափազանց իմպուլսիվ են, ձգտում են գումարի ու շքեղության: Բարձր ստանդարտներն ընկած են նրանց աշխատանքի հիմքում:

2 և 3: Հմայիչ են, բարեհոգի: Կարող են շարժվել ալիքի ուղղությամբ՝ նկատելով ամենափոքր մանրուքները, որոնց վրա մարդկանց մեծ մասն ուշադրություն չի դարձնում: Հրաշալի երևակայություն ունեն:

Այս մարդկանց շարքերում շատ են մտածողներն ու փիլիսոփաները: Նրանք կարողանում են համոզիչ ներկայացնել իրենց եզրահանգումները, կարող են մի քանի մասնագիտություն յուրացնել: Ինտուիցիան լավ է զարգացած, ինչը նրանց վերածում է դիվանագետի, ով կարող է նկատել այն, ինչ սպրդում է մյուսների ուշադրությունից:

Լավ կազմակերպիչներ են, նաև՝ լավ կատարողներ: Նախանձ չեն, ուրախությամբ կօգնեն նրանց, ովքեր իրենց կողքին են: Փակ են, հակված մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց:

4 և 5: Հավատարիմ են իրենց գաղափարներին: Սիրում են հետազոտել աշխարհը, ճանապարհորդել: Կարողանում են համոզել մարդկանց, վերլուծել: Նրանց ստեղծագործական մոտեցումն արտահայտվում է ամեն ինչում, իսկ աշխատասիրությունը սահմաններ չունի: Հաճախ աշխատանքը նրանց կյանքի իմաստն է դառնում: Վստահ են իրենց ուժերին, հրաշալի աշխատում են թիմում:

Ավելորդությունների ետևից չեն ընկնում՝ գոհանալով ամենով, ինչ ունեն: Եսասեր չեն, ինչը նրանց հրաշալի ընկեր է դարձնում: Երբեմն պատասխանատվություն են ստանձնում մեծածավալ աշխատանքի համար, որը չեն կարողանում կատարել:

6 և 7: Միշտ արկածներ են որոնում, ակտիվ են, լի էներգիայով: Կարող են լավ ղեկավար լինել, սիրում են մրցակցություն, հաճախ են հաղթում: Գրավիչ մարդիկ են, ում կողքին միշտ շարժ կա:

Երբեք չեն մոռանում ընտանեկան արժեքների մասին: Բարձր ինքնագնահատական ունեն, ինքնավստահ են, ինչը թույլ է տալիս լավ ղեկավար լինել: Այս մարդկանց բնորոշ են նաև վճռականություն, շփվելու կարողություն, ընկերասիրություն: Սեփական նպատակներին հասնելու ձգտումը չափազանց մեծ է: Եսասիրությունը երբեմն ստիպում է անցնել մարդկանց վրայով:

8 և 9: Հուսալի են, համբերատար, պատասխանատու: Բարձր բարոյահոգեբանական արժեքներ ունեն, այս մարդիկ հաճախ են օրինակ ծառայում մյուսների համար:

Ամբիցիոզ են, բազմաթիվ ծրագրեր ունեն: Ցանկացած խնդիր լուծում են՝ մանրամասն կշռադատելով դեմ և կողմ փաստարկները: Որոշումներ կայացնելիս հիմնվում են տրամաբանության վրա: Կարող են հույս դնել նաև ինտուիցիայի վրա, քանի որ այն լավ է զարգացած: Կարգապահ են, հարգալից:

Նրանց, սակայն, չի բավարարում արկածախնդրությունն ու կիրքը: Հաճախ կամակոր են, հազվադեպ՝ նաև դաժան: Անորոշությունը կարող է վախի նոպայի պատճառ դառնալ, բայց նրանք կարողանում են արագ ղեկավարել իրենց:

Popular

Տիբեթական հոգեբանական թեստ
Եթե դուք խելացի եք, ուրեմն պետք է 44-ից գոնե 41-ը ճիշտ պատասխանեք
«Եթե խոսում են քո հետևից, ուրեմն դու նրանցից առաջ ես». 15 իմաստուն մտքեր Կոնֆուցիոսից
«Երբեք պետք չէ շփվել ամուսնացած տղամարդկանց հետ…». Հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկու ամենադիպուկ ու սուր մտքերը սիրո և հարաբերությունների մասին
10 դաժան ճշմարտություն, որոնք կօգնեն ձեզ դառնալ ավելի ուժեղ
«Հրաժարվեք բողոքելու սովորությունից…». Կյանքի 10 պարզ կանոններ
3 ամենակարևոր «երբեք»-ները
Այլևս երբեք երեխայի վրա չեք գոռա
10 անխափան հնարք տղամարդուն գրավելու համար

Latest

Կենդանակերպի նշան, որին անվանում են «սատանայի փաստաբան»
5 բան, որ սովորեցնում է ձեզ իսկական սերը
13 նշան, որ Դուք անմոռանալի կին եք
Կենդանակերպի նշանների ներկայացուցիչների թաքնված ցանկությունները
4 սխալ, որ կանանց 90 տոկոսն անում է հարաբերություններում
22 բան, որ պետք է անել, երբ սիրում եք ինչ-որ մեկին
«Կարևոր չէ, թե ինչ ես դու տալիս, կարևոր է, թե ինչպես ես տալիս». Լեգենդար Բրյուս Լիի լավագույն 20 մտքերը
Հայաստանի ամենագեղեցիկ 6 եկեղեցիները, որոնք գոնե մեկ անգամ հարկավոր է այցելել
Մի վստահեք այն մարդուն, ով ունի այս հինգ որակները. նա ձեզ կդավաճանի