Ընտրեք սիմվոլն ու բացահայտեք բնավորության առանձնահատկությունները

Like on FB:

Ծառայող: Հոգ են տանում շրջապատի, նրա կարիքների մասին, ձգտում թեթևացնել նրանց ապրումները: Ցանկանում են աշխարհն ավելի լավը դարձնել, որպեսզի բոլորը երջանիկ լինեն: Ընկերասեր են, նվիրված, անհրաժեշտության դեպքում կարող են օգնություն խնդրել՝ առանց հպարտության մասին մտածելու:

Թեև բազմաթիվ դրական հատկություններ ունեն, կարող են կամային չլինել, ինչից օգտվում են մյուսները: Հակված են չափից շատ աշխատել, խուճապի մատնվել: Մարդկանց 30 տոկոսը հենց այս տեսակին է պատկանում: Նրանց համար իդեալական կարող են լինել բժշկի, բուժքրոջ, սոցիալական աշխատողի, մատուցողի աշխատանքները:

Վարպետ: Ստեղծագործող են, էքսպրեսիվ, հարուստ երևակայություն ունեն: Այս մարդիկ բազմաթիվ ստեղծագործական ու տեխնիկական նվաճումների ետևում են կանգնած: Նրանք օրիգինալ են, ինքնաբերական, ոճային, չեն գոհանում, քանի դեռ որևէ արդյունավետ աշխատանքով չեն զբաղվում:

Երբեմն զգացմունքային են, մելանքոլիկ: Մարդկանց 22 տոկոսը հենց այս տիպին է դասվում: Նրանք հրաշալի նկարիչներ, ինժեներներ, ճարտարապետներ, մեքենայագործներ են դառնում:

Մարտիկ: Սիրում են փորձություններ, նրանց շարժիչ ուժը ձեռքբերումներն են: Պարգևատրումը նրանց համար հրաշալի խթան է՝ գործողությունների անցնելու և նպատակներին հասնելու համար: Սիրում են ֆիզիկական ծանրաբեռնվածություն և ակտիվություն: Լի են էներգիայով, նպատակասլաց են, կենտրոնացած: Կարող են նաև բռնկուն, կտրուկ, սահմանափակ լինել:

Այս տեսակին պատկանում է մարդկանց 17 տոկոսը: Նրանց առավել համապատասխանում են զինվորականի, սպորտսմենի աշխատանքները:

Գիտնական: Հետաքրքրասեր են, ջանասիրաբար աշխատում են, հաճախ հաջողություններ ունենում ուսման մեջ: Սիրում են սովորել, էքսպերիմենտներ անել, նոր գիտելիքներ ստանալ, կատարելագործել կարողությունները: Համարձակ են, բարեհոգի, գրագետ, ուշադիր, բայց նաև հպարտ:

Մարդկանց 13 տոկոսն է պատկանում այս խմբին: Նրանց աշխատանքը դեպքերի մեծամասնությունում կապված է գիտության, մաթեմատիկայի, հետազոտությունների հետ:

Իմաստուն: Խարիզմատիկ են, գրավիչ: Վառ, դրամատիկ, սիրող և ուրախ մարդիկ են: Ծնվել են՝ բեմում լինելու համար: Իրենց լավ են զգում, երբ մտքերն արտահայտում են բառերի, արվեստի, երաժշտության, պարի միջոցով: Լավ երաժիշտներ, դերասաններ, ուսուցիչներ ու հռետորներ են դառնում:

Առաջին հայացքից կարող են մեծամիտ, ուշադրության կարիք ունեցող մարդու տպավորություն գործել: Հայտնի են՝ որպես բամբասկոտներ: Միևնույն ժամանակ ընկերասեր են, անհոգ, սիրում են ուրախանալ, միշտ կարող են ուրախացնել մարդկանց:  Կազմում են մարդկանց 10 տոկոսը:

Քուրմ: Ոգեշնչում են մարդկանց, լի են էներգիայով, մոտիվացնող են: Կարողանում են տեսնել մարդկանց ներուժը, բացահայտել նրանց լավագույն հատկությունները: Հոգատար են, կարեկցող:

Մարդկանց 7 տոկոսն է դասվում այս խմբին: Նրանց առավել համապատասխանում են հոգևորականի, հոգևոր առաջնորդի դերերը:

Թագավոր:  Իշխող են, ուժեղ, հեղինակավոր, լավ լիդեր են դառնում: Պերֆեկցիոնիստ են, սովոր են ամեն բան ամենաբարձր ստանդարտներին համապատասխան անել: Կարողանում են լուծել խնդիրները, բայց կարող են նաև պահանջկոտ, երբեմն՝ նույնիսկ դաժան լինել:

Բնակչության 13 տոկոսն են կազմում: Նրանց համապատասխանում են քաղաքական գործչի, կառավարչի, մենեջերի աշխատանքները:

Popular

Տիբեթական հոգեբանական թեստ
Եթե դուք խելացի եք, ուրեմն պետք է 44-ից գոնե 41-ը ճիշտ պատասխանեք
«Եթե խոսում են քո հետևից, ուրեմն դու նրանցից առաջ ես». 15 իմաստուն մտքեր Կոնֆուցիոսից
«Երբեք պետք չէ շփվել ամուսնացած տղամարդկանց հետ…». Հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկու ամենադիպուկ ու սուր մտքերը սիրո և հարաբերությունների մասին
10 դաժան ճշմարտություն, որոնք կօգնեն ձեզ դառնալ ավելի ուժեղ
«Հրաժարվեք բողոքելու սովորությունից…». Կյանքի 10 պարզ կանոններ
3 ամենակարևոր «երբեք»-ները
Այլևս երբեք երեխայի վրա չեք գոռա
«Յուրաքանչյուրը գտնում է այն, ինչ կարողանում է փնտրել»,– իմաստուն առակ կյանքի ձգողականության մասին

Latest

Կենդանակերպի նշան, որին անվանում են «սատանայի փաստաբան»
5 բան, որ սովորեցնում է ձեզ իսկական սերը
13 նշան, որ Դուք անմոռանալի կին եք
Կենդանակերպի նշանների ներկայացուցիչների թաքնված ցանկությունները
4 սխալ, որ կանանց 90 տոկոսն անում է հարաբերություններում
22 բան, որ պետք է անել, երբ սիրում եք ինչ-որ մեկին
«Կարևոր չէ, թե ինչ ես դու տալիս, կարևոր է, թե ինչպես ես տալիս». Լեգենդար Բրյուս Լիի լավագույն 20 մտքերը
Հայաստանի ամենագեղեցիկ 6 եկեղեցիները, որոնք գոնե մեկ անգամ հարկավոր է այցելել
Մի վստահեք այն մարդուն, ով ունի այս հինգ որակները. նա ձեզ կդավաճանի