Խան Սյան-Ցզիի 24 իմաստուն մտքերը, որոնք արժե հաշվի առնել, եթե Դուք նույնիսկ չինացի չեք

Like on FB:

Այս իմաստուն մտքերը պատմաբանները վերագրում են Խան Սյան-Ցզիին՝ դաոսական պանթեոնի Ութ անմահներից մեկին: Համարվում է, որ նա եղել է ոչ միայն փիլիսոփա և խոսքի վարպետ, այլ նաև տիրապետել է մոգական գիտելիքների: Նրան պատկերում են՝ որպես ֆլեյտա նկարող պատանի:

1. Եթե դու հարց ես տալիս, նշանակում է, դու արդեն գիտես պատասխանի կեսը:

2. Միակ բանը, որը մարդ միշտ անկեղծ է անում՝ մոլորվելն է:

3. Ուշադրություն մի դարձրու այն բանին, թե ինչպես են մարդիկ քեզ վերաբերվում, այլ ուշադրություն դարձրու, թե դու ինչպես ես նրանց վերաբերվում:

4. Այն ամենը, ինչ կարևոր է, չի լինում շտապ: Այն ամենը, ինչ շտապ է, միայն դատարկություն է:

5. Իմաստունը նա չէ, ով շատ է մտորում վեհի մասին, այլ նա, ով քիչ է մտածում մանրուքների մասին:

6. Եթե լինել՝ ինչպես բոլորը, ապա ինչո՞ւ լինել:

7. Նոր ճշմարտության հասնելու համար պետք է հեռանալ հին ստից:

8. Ծիծաղելի է կատաղության մեջ գոռացողը, բայց սարսափելի է վիրավորանքի մեջ լռողը:

9. Հիմարն այն մարդն է, ով չի կարողանում հիմարություններ անել, բայց անում է:

10. Յուրաքանչյուր սուր բան ժամանակի ընթացքում կորցնում է սրությունը, և միայն բթությունն է դառնում ավելի բութ:

11. Խելացին այն մարդն է, ով կարողանում է հիմարություններ անել, բայց չի անում:

12. Եթե կյանքից դժգոհ է ուժեղ մարդը, ապա նա պահանջ է ներկայացնում ինքն իրեն, իսկ եթե դժգոհ է թույլը, ապա պահանջ է ներկայացնում մարդկանց:

13. Իմաստունն այն մարդն է, ով կարողանում է անել հիմարություններ և անում է:

14. Ծաղիկը գեղեցիկ է, քանի դեռ ձեռք չեն տվել:

15. Իսկ նա, ով չի կարողանում հիմարություններ անել և չի անում, ապա ոչինչ չի կարողանում և ոչինչ չի անում:

16. Օգնելով ծույլերին՝ դու օգնում ես նրանց նստել քո պարանոցին:

17. Ցանկանում ես լինել՝ ինչպես բոլորը, կլինես ոչ մեկը:

18. Ցանկանում ես կարգ ու կանոն հաստատել ամբողջ աշխարհում, սկզբում հավաքիր քո տունը:

19. Եթե դու մտածում ես՝ ինչպես բոլորը, դու արդեն սխալվում ես: Բոլորը տարբեր ձևով են մտածում:

20. Կառավարչի իմաստնությունը պետք է գնահատել՝ ըստ այն կործանիչ սխալների, որոնք նա կարողացել է թույլ չտալ:

21. Եթե դու մտածում ես բոլորի համար, դու սխալվում ես: Յուրաքանչյուրն իր հոգսն ունի:

22. Չներելով սխալը՝ դու ինքդ ես սխալ թույլ տալիս:

23. Բարությունն անպաշտպան է և դրա համար գոյություն ունի:

24. Ներելով ստորությունը՝ դու օգնում ես նորը կատարել:

Popular

Տիբեթական հոգեբանական թեստ
Եթե դուք խելացի եք, ուրեմն պետք է 44-ից գոնե 41-ը ճիշտ պատասխանեք
«Եթե խոսում են քո հետևից, ուրեմն դու նրանցից առաջ ես». 15 իմաստուն մտքեր Կոնֆուցիոսից
«Երբեք պետք չէ շփվել ամուսնացած տղամարդկանց հետ…». Հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկու ամենադիպուկ ու սուր մտքերը սիրո և հարաբերությունների մասին
10 դաժան ճշմարտություն, որոնք կօգնեն ձեզ դառնալ ավելի ուժեղ
«Հրաժարվեք բողոքելու սովորությունից…». Կյանքի 10 պարզ կանոններ
3 ամենակարևոր «երբեք»-ները
Այլևս երբեք երեխայի վրա չեք գոռա
«Յուրաքանչյուրը գտնում է այն, ինչ կարողանում է փնտրել»,– իմաստուն առակ կյանքի ձգողականության մասին

Latest

Կենդանակերպի նշան, որին անվանում են «սատանայի փաստաբան»
5 բան, որ սովորեցնում է ձեզ իսկական սերը
13 նշան, որ Դուք անմոռանալի կին եք
Կենդանակերպի նշանների ներկայացուցիչների թաքնված ցանկությունները
4 սխալ, որ կանանց 90 տոկոսն անում է հարաբերություններում
22 բան, որ պետք է անել, երբ սիրում եք ինչ-որ մեկին
«Կարևոր չէ, թե ինչ ես դու տալիս, կարևոր է, թե ինչպես ես տալիս». Լեգենդար Բրյուս Լիի լավագույն 20 մտքերը
Հայաստանի ամենագեղեցիկ 6 եկեղեցիները, որոնք գոնե մեկ անգամ հարկավոր է այցելել
Մի վստահեք այն մարդուն, ով ունի այս հինգ որակները. նա ձեզ կդավաճանի