Հրեական իմաստուն առակ ամուսնալուծության մասին

Like on FB:

Մոյշան գնում է ռաբինի մոտ և ասում, որ ցանկանում է ամուսնալուծվել կնոջից: Ռաբինը սկսում է համոզել նրան չանել դա:

– Մոյշա, ինչո՞ւ ես ցանկանում ամուսնալուծվել: Չէ՞ որ քեզ համար վատ կլինի:

– Ոչ, ինձ համար լավ կլինի:

Այդպես նրանք երկար ժամանակ վիճում են, և վերջապես ռաբինն ասում է.

– Լսիր, Մոյշա: Քո կինն այնքան գեղեցիկ է, այնքան հաճելի, նա աչք է շոյում, և այդպիսի կնոջ մասին յուրաքանչյուրն է երազում: Բոլորը գիտեն նրա արժանիքները: Իսկ դու նրան ցանկանում ես թողնել: Բայց ինչո՞ւ:

Մոյշան լուռ հանում է կոշիկը և դնում է ռաբինի առաջ:

– Ինչո՞ւ ես ինձ ցուցադրում քո կոշիկը:

– Ռաբին, նայիր այս կոշիկին:

– Ինչո՞ւ նայեմ կոշիկին: Ի՞նչ կապ ունի կոշիկը:

– Ռաբին, սա հիանալի կոշիկ է: Բոլորը տեսնում են, թե այն ինչ գեղեցիկ է, ինչ հաճելի է, ինչպես է շոյում մարդու աչքը, և բոլորը ցանկանում են ունենալ այսպիսի կոշիկ, բայց միայն ես գիտեմ, թե ինչպես է այս սրիկան սեղմում ոտքս:

Popular

Տիբեթական հոգեբանական թեստ
Եթե դուք խելացի եք, ուրեմն պետք է 44-ից գոնե 41-ը ճիշտ պատասխանեք
«Եթե խոսում են քո հետևից, ուրեմն դու նրանցից առաջ ես». 15 իմաստուն մտքեր Կոնֆուցիոսից
«Երբեք պետք չէ շփվել ամուսնացած տղամարդկանց հետ…». Հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկու ամենադիպուկ ու սուր մտքերը սիրո և հարաբերությունների մասին
10 դաժան ճշմարտություն, որոնք կօգնեն ձեզ դառնալ ավելի ուժեղ
«Հրաժարվեք բողոքելու սովորությունից…». Կյանքի 10 պարզ կանոններ
3 ամենակարևոր «երբեք»-ները
Այլևս երբեք երեխայի վրա չեք գոռա
«Յուրաքանչյուրը գտնում է այն, ինչ կարողանում է փնտրել»,– իմաստուն առակ կյանքի ձգողականության մասին

Latest

Կենդանակերպի նշան, որին անվանում են «սատանայի փաստաբան»
5 բան, որ սովորեցնում է ձեզ իսկական սերը
13 նշան, որ Դուք անմոռանալի կին եք
Կենդանակերպի նշանների ներկայացուցիչների թաքնված ցանկությունները
4 սխալ, որ կանանց 90 տոկոսն անում է հարաբերություններում
22 բան, որ պետք է անել, երբ սիրում եք ինչ-որ մեկին
«Կարևոր չէ, թե ինչ ես դու տալիս, կարևոր է, թե ինչպես ես տալիս». Լեգենդար Բրյուս Լիի լավագույն 20 մտքերը
Հայաստանի ամենագեղեցիկ 6 եկեղեցիները, որոնք գոնե մեկ անգամ հարկավոր է այցելել
Մի վստահեք այն մարդուն, ով ունի այս հինգ որակները. նա ձեզ կդավաճանի