«Եթե խոսում են քո հետևից, ուրեմն դու նրանցից առաջ ես». 15 իմաստուն մտքեր Կոնֆուցիոսից

Like on FB:

Կոնֆուցիոսը համարվում է առաջին չինացի փիլիսոփան, իսկ նրա ուսմունքը հաճախ կրոն են անվանում:

Սակայն աստվածաբանության հարցերը կոնֆուցիականության մասին այնքան էլ էական նշանակություն չունեն:

Նրա ուսմունքը հիմնվում է բարոյական արժեքների, էթիկայի և մարկանց փոխազդեցության կենսական սկզբունքների հիման վրա:

iZigZag-ը ներկայացնում է հայտնի չինացու լավագույն մտքերը, որոնք տարածվել են ողջ աշխարհում դեռևս 20 դար առաջ և արդիական են մինչ օրս:

1. Երեք ուղի է տանում դեպի գիտելիքը. մտորումների ուղին, որն ամենաազնիվն է, նմանակման ուղին, որն ամենահեշտն է, և փորձի ուղին, որն ամենադառն է:

2. Եթե դու ատում ես, ուրեմն քեզ հաղթել են:

3. Վրեժ լուծելուց առաջ, երկու գերեզման փորիր:

4. Ուղղություն ցույց տուր միայն նրան, ով գիտելիք է փնտրում՝ բացահայտելով իր տգիտությունը:

5. Երջանկություն է, երբ քեզ հասկանում են, մեծ երջանկություն է, երբ քեզ սիրում, իրական երջանկություն է, երբ դու ես սիրում:

6. Խորհուրդներն ընդունում ենք կաթիլներով, բայց բաժանում՝ դույլերով:

7. Թանկարժեք քարը հնարավոր չէ հղկել առանց տաշելու, այնպես էլ մարդ չի կարող հաջողակ լինել առանց դժվար փորձերի:

8. Ազնիվ մարդը պահանջներ է դնում իր առաջ, իսկ ցածրոգի մարդը՝ ուրիշների:

9. Երեք բան երբեք չի վերադառնում՝ ժամանակը, խոսքը, հնարավորությունը: Այնպես որ մի կորցրու ժամանակը, ընտրիր բառերն ու բաց մի թող հնարավորությունը:

10. Ես չեմ տխրում, երբ մարդիկ ինձ չեն հասկանում, տխրում եմ, երբ ես մարդկանց չեմ հասկանում:

11. Կարելի է ողջ կյանքում անիծել խավարը, և կարելի է փոքրիկ մոմ վառել խավարում:

12. Գեղեցկությունն ամենուր է, սակայն բոլորին տրված չէ այն տեսնելու շնորհը:

13. Եթե խոսում են քո հետևից, ուրեմն դու նրանցից առաջ ես:

14. Մեծ է այն մարդը, որը ոչ թե երբեք չի ընկել, այլ նա, որը ընկել և ոտքի է կանգնել:

15. Պետք չէ վախենալ փոփոխություններից: Դրանք հաճախ տեղի են ունենում, երբ անհրաժեշտ են:

Popular

Տիբեթական հոգեբանական թեստ
Վանո Սիրադեղյանի լավագույն մտքերը
Եթե դուք տխուր եք կամ միայնակ, կարդացեք այս տեքստը, որը գրեթե 200 տարեկան է
10 դաժան ճշմարտություն, որոնք կօգնեն ձեզ դառնալ ավելի ուժեղ
«Մի փնտրիր քո մեղքը, ոչ մի բանում քո մեղքը չկա». Տիեզերքի 30 օրենքները, որոնք քչերին են հայտնի
10 անխափան հնարք տղամարդուն գրավելու համար
«Եթե խոսում են քո հետևից, ուրեմն դու նրանցից առաջ ես». 15 իմաստուն մտքեր Կոնֆուցիոսից
5 հատկանիշ, որոնք ունենում են այն տղամարդիկ, ում կողքին իսկական կին է
«Երբեք պետք չէ շփվել ամուսնացած տղամարդկանց հետ…». Հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկու ամենադիպուկ ու սուր մտքերը սիրո և հարաբերությունների մասին

Latest

Կենդանակերպի նշան, որին անվանում են «սատանայի փաստաբան»
5 բան, որ սովորեցնում է ձեզ իսկական սերը
13 նշան, որ Դուք անմոռանալի կին եք
Կենդանակերպի նշանների ներկայացուցիչների թաքնված ցանկությունները
4 սխալ, որ կանանց 90 տոկոսն անում է հարաբերություններում
22 բան, որ պետք է անել, երբ սիրում եք ինչ-որ մեկին
«Կարևոր չէ, թե ինչ ես դու տալիս, կարևոր է, թե ինչպես ես տալիս». Լեգենդար Բրյուս Լիի լավագույն 20 մտքերը
Հայաստանի ամենագեղեցիկ 6 եկեղեցիները, որոնք գոնե մեկ անգամ հարկավոր է այցելել
Մի վստահեք այն մարդուն, ով ունի այս հինգ որակները. նա ձեզ կդավաճանի