3 ամենակարևոր «երբեք»-ները

Like on FB:

Ձեզնից դուրս եկող ցանկացած բացասական բան վերադառնում է կրկնակի նեգատիվով: Հիշեք այս մասին՝ նախքան ինչ-որ բան անելը:

Մեր կյանքը ենթարկվում է Տիեզերքի գլխավոր, ձգողականության օրենքին: Այն պարզ է ու տրամաբանական: Մարդը դեպի իրեն է ձգում այն, ինչի մասին մտածում է: Չի կարելի երազել երջանկության մասին, ու դրա հետ մեկտեղ՝ մտածել, թե կյանքդ չի ստացվել, ոչ փող կա, ոչ սեր…

Տիեզերքը սրան արձագանքում է ակնթարթորեն ու տալիս այն, ինչի մասին մտածում ես:

Այս հոդվածն այն մասին է, թե ինչ չի կարելի անել երբեք:

Երջանիկ մարդիկ դեպի իրենց են ձգում ուրիշների սերը:

Մեր կյանքում եղած բոլոր մարդիկ, իրերն ու իրադարձությունները բոլորովին էլ պատահական չեն: Մենք ինքներս ենք մեզ կամա թե ակամա շրջապատում նրանցով:

Սիրելու ու սիրված լինելու պատրաստակամությունը պետք է հոգում ծնվի ու իրենով լցնի գիտակցության բոլոր անկյունները:

Հիշեք՝ ոչ ոք ու ոչինչ չեն կարողանալու մեր փոխարեն անել մեր անելիքը: Մենք և միայն մենք ենք ստեղծում մեր սեփական իրականությունը: Երջանիկ մարդիկ հաճույք են ստանում ամենաաննշան առիթներից:

3 գլխավոր «երբեք»-ները՝

1. Երբեք մի պահեք անցյալի վիրավորանքներն ու նեղվածությունը, հատկապես՝ նախկին սիրելիների հանդեպ: Դրանք ենթագիտակցության մակարդակում արգելափակում են ձեր կյանքում դրական փոփոխությունների հնարավորությոնները:

2. Երբեք ինքներդ ձեզ մի ասեք՝ ինձ մոտ ոչինչ չի ստացվի: Հաջողության նկատմամբ ունեցած հավատը հաջողության հասնելու գլխավոր գրավականն է:

3. Երբեք սիրո փնտրտուքը ինքնանպատակ մի դարձրեք: Իսկական զգացմունքը բնական ճանապարհով ու ներդաշնակ կերպով է գալիս:
Երջանիկ մարդիկ երկար են ապրում ու հազվադեպ են հիվանդանում:
Բոլոր հիվանդությունները նյարդայնանալու հետևանք են:

Մեր ֆիզիկական առողջությունը մեր հոգեկան առողջության հայելային արտացոլանքն է: Բացասական էմոցիաներն օրգանիզմը քայքայում են բջջային մակարդակում՝ նրանում առաջացնելով անբուժելի հիվանդություններ:

Աշխարհակալ Ալեքսանդր Մակեդոնացու զորքի բժիշկներն ապշում էին զարմանալի մի փաստից: Պարտված բանակի զինվորները մեռնում էին այն վերքերից ու վնասվածքներից, որոնք հաղթող զինվորներն արագորեն էին հաղթահարում ու կազդուրվում: Շատ ավելի ուշ կայսր Նապոլեոն Բոնապարտի բժիշկն այդ փաստն այսպես ձևակերպեց ու մեկնաբանեց. «Հաղթողների վերքերն ավելի շուտ են լավանում»: Այլ կերպ ասած՝ ցանկացած բուժման հաջողություն կախված է ապրելու տենչից: Մեր օրգանիզմում ի սկզբանե ամեն ինչ մտածված է այնպես, որ նա ինքն է ի վիճակի իրեն բուժել:

Ճիշտ մտքերը և ոգու ուժը գլխավոր պայմաններն են:

3 գլխավոր «երբեք»-ները՝

1. Երբեք մի բողոքեք հիվանդություններից, դրանց մասին միայն բժշկի մոտ խոսեք: Անընդհատ վատ զգալուց բողոքող մարդը, ով դրա մասին նաև շարունակ պատմում է շրջապատողներին, ենթագիտակցորեն քայքայում է սեփական առողջությունը:

2. Երբեք ինքներդ ձեզ ախտորոշում մի դրեք: Երբ դուք ասում եք, թե հավանաբար այս կամ այն հիվանդությունն ունեք, ապա ծրագրավորում եք այն, և շուտով ձեր մտավախություններն իրականանում են:

3. Երբեք վեճի մեջ մի մտեք ագրեսիվ տրամադրված մարդկանց հետ, մի հարեք ինչ-որ բանի դեմ շարժումներին: Բացասական մտքերը քայքայում են օրգանիզմը, իսկ առողջությունը սկսվում է ներքին հանգստությունից ու կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքից:
Ոչ թե փողն է երջանկություն բերում, այլ երջանկությունը՝ փող:

Մենք նույնիսկ չենք կասկածում, թե որքան ենք սխալվում, երբ ասում ենք՝ ա՛յ, եթե ես փող ունենայի, ես իսկապես երջանիկ կլինեի…

Ձգողականության օրենքն ուղիղ հակառակ կերպով է աշխատում: Հարստությունը, հաջողությունն ու բարեկեցության այլ ատրիբուտներ մարդու մոտ հայտնվում են այն ժամանակ, երբ նա իրեն իսկապես երջանիկ է զգում: Այլ կերպ ասած՝ երջանկության զգացողությունն ունակ է մարդուն դարձնել ավելի արդյունավետ, նպատակամղված, համառ, ինքնավստահ, ինչից էլ ուղղակիորեն կախված է նյութական շահույթի մեծացումը:

3 գլխավոր «երբեք»-ները՝

1. Երբեք մի ասեք երբեք: Մեկընդմիշտ ձեր կյանքից բացառեք հետևյալ արտահայտությունները՝ «Ես երբեք չեմ պրծնի այս պարտքերից», «Ես երբեք լավ աշխատանք չեմ գտնի» և նմանատիպ շատ այլ արտահայտություններ: Դրանք հզոր արգելքներ են հարստության ու բարեկեցության ճանապարհին:

2. Երբեք, այսպես կոչված, «սև օրվա» համար փող մի կուտակեք, այլապես ռիսկի եք դիմում շատ շուտով ստանալ այն: Ավելի լավ է այլ ձևակերպում ընտրեք, ասենք՝ «տհաճ անակնկալների համար»:

3. Երբեք ձեզ մի մեղադրեք չպլանավորված ծախսերի ու սպոնտան գնումների համար: Չէ՞ որ դրանք դրական էմոցիաների յուրատեսակ չափաբաժին են, առանց որոնց՝ փող աշխատելու գործընթացը կորցնում է իմաստը:

Popular

Տիբեթական հոգեբանական թեստ
Վանո Սիրադեղյանի լավագույն մտքերը
Եթե դուք տխուր եք կամ միայնակ, կարդացեք այս տեքստը, որը գրեթե 200 տարեկան է
10 դաժան ճշմարտություն, որոնք կօգնեն ձեզ դառնալ ավելի ուժեղ
«Մի փնտրիր քո մեղքը, ոչ մի բանում քո մեղքը չկա». Տիեզերքի 30 օրենքները, որոնք քչերին են հայտնի
10 անխափան հնարք տղամարդուն գրավելու համար
«Եթե խոսում են քո հետևից, ուրեմն դու նրանցից առաջ ես». 15 իմաստուն մտքեր Կոնֆուցիոսից
5 հատկանիշ, որոնք ունենում են այն տղամարդիկ, ում կողքին իսկական կին է
«Երբեք պետք չէ շփվել ամուսնացած տղամարդկանց հետ…». Հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկու ամենադիպուկ ու սուր մտքերը սիրո և հարաբերությունների մասին

Latest

Կենդանակերպի նշան, որին անվանում են «սատանայի փաստաբան»
5 բան, որ սովորեցնում է ձեզ իսկական սերը
13 նշան, որ Դուք անմոռանալի կին եք
Կենդանակերպի նշանների ներկայացուցիչների թաքնված ցանկությունները
4 սխալ, որ կանանց 90 տոկոսն անում է հարաբերություններում
22 բան, որ պետք է անել, երբ սիրում եք ինչ-որ մեկին
«Կարևոր չէ, թե ինչ ես դու տալիս, կարևոր է, թե ինչպես ես տալիս». Լեգենդար Բրյուս Լիի լավագույն 20 մտքերը
Հայաստանի ամենագեղեցիկ 6 եկեղեցիները, որոնք գոնե մեկ անգամ հարկավոր է այցելել
Մի վստահեք այն մարդուն, ով ունի այս հինգ որակները. նա ձեզ կդավաճանի